Լատվիան վերականգնել է պարտադիր զինծառայությունը. հայտնի է պատճառը
Լատվիայի իշխանությունները վերականգնել են պարտադիր ծառայությունը երկրի զինված ուժերում՝ ռուսական հարձակման սպառնալիքի պատճառով, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Կրիսյանիս Կարինսը։
«Մենք դա անում ենք մեր ակտիվ և պատրաստ զինվորական ռեզերվի չափը մեծացնելու համար», - ասել է Կարինսը The Telegraph-ին:
Նրա խոսքով՝ պաշտպանության ուժեղացումը պետք է ազդանշան ուղարկի Մոսկվային, որ Լատվիայի և նրա եվրոպացի դաշնակիցների բազաները պաշտպանված են։
Նպատակն է ունենալ մինչև 61.000 հոգանոց մարտունակ զինուժ՝ բաժանված գործող զորքերի և պահեստային ստորաբաժանումների:
«Մենք պետք է պատրաստության այնպիսի վիճակում լինենք, որ ռուս գեներալներն ու ռուսական քաղաքական ուժերը հստակ տեսնեն, որ Եվրոպա տեղաշարժվելն անհնար է»,- պարզաբանել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
Լատվիայում զինվորական ծառայության համար պարտադիր զորակոչը վերացվել է 2007թ.: Այդ ժամանակից ի վեր երկիրն ունեցել է միայն պրոֆեսիոնալ բանակ։ Այժմ Լատվիայի 18-ից 27 տարեկան բոլոր արական սեռի քաղաքացիները, այդ թվում՝ արտերկրում բնակվողները, պետք է ծառայեն մեկ տարի։ Նրանք, ովքեր հրաժարվում են ծառայելուց, կարող են տուգանվել կամ բանտարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Առավոտս սկսում եմ ապաստարանում». Բորել
Եվրամիության արտաքին և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նախօրեին ժամանել էր Կիև, առ...
Ուկրաինայի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է 11 «Շահեդ» անօդաչու
Ուկրաինայի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 10-ից ավելի «Շահեդ» անօդաչու, որոնք գիշերն ար...