ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընենց կպատասխանեի՝ աշխարհացունց բան կլիներ. Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի մասին
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրային-ոչ յուրային չի նայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությունում սկսված ձերբակալություններին, որի շրջանակներում այսօր կալանավորվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:
«Այդ պայքարն իր էության մեջ այնպիսին է, որ այդ բացասական երեւույթները արմատախիլ արվեն, շատ հաճախ կանխարգելիչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Քննությունը կգնա, կպարզվի՝ ինչն ինչոց է: Պետք չի ասել, որ յուրայինների նկատմամբ են այդպիսի քայլեր իրականացվում, որովհետեւ ճիշտ իրավապահ մարմինները այդ նարատիվներով չեն առաջնորդվում, իրենք կատարում են իրենց գործը»,-ասել է նա:
Դիտարկմանը, որ նոր չէ իշխանությունն իմացել, թե իր թիմակիցներից ամեն մեկն ինչով է զբաղվում, ինչո՞ւ են հիմա իրականացվում այս բացահայտումները, Աղազարյանը պատասխանել է. «Եթե իրավիճակն այսքան դժվար չլիներ, մի հատ նենց հետաքրքիր ձեւով կպատասխանեի այդ հարցին, որ աշխարհացունց բան կլիներ: Ի՞նչ է նշանակում՝ ինչու: Ամեն հարց հասունանում է եւ գալիս է իր լուծմանը: Լրագրողներն անընդհատ հարցնում են՝ ինչո՞ւ հիմա Աշոտյանին կալանավորեցին, ինչո՞ւ հենց հիմա սա տեղի ունեցավ: Որովհետեւ դա գործընթաց է, որ գնում եւ հասնում է իր տրամաբանական ավարատին: Հեշտ չի մարդուն ձերբակալել, կալանավորել առանց լուրջ հիմքեր ունենալու: Հո իրավապահները չե՞ն հայտարարելու, ասեն՝ սիրելի այսինչյան այսինչ, մենք պատրաստվում ենք ձեր նկատմամբ այսպիսի սանկցիա կիրառել, եթե դուք հնարավորություն ունեք, խուսանավեք»:
Ինչ վերաբերում է ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Ալեն Սիմոնյանի եղբայրը հո անգործ չպե՞տք է մնա, ՔՊ-ական պատգամավորն ասել է. «Այո, Ալեն ՍԻմոնյանի եղբայրը, Հովիկ Աղազարյանի տղաները, այլ պաշտոնյաների հարազատները իրապես հո անգործ չե՞ն մնա: Մյուս կողմից, այնտեղ, որտեղ կա Ալեն Սիմոնյանի եղբայրը, Հովիկ Աղազարյանի որդին, տենդեր լինի, ինչ ուզում է լինի, անկասկած կա կոռուպցիոն ռիսկ: Հիմա իրավապահներին եւ լրագրողների պարտավորությունն է հետեւել եւ պարզել՝ այդ կոռուպցիոն ռիսկը վե՞ր է ածվում կոռուպցիայի, թե ոչ: Սա է իմ պատասխանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում». Ավինյան
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...