ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ, 21-րդ դար, ուկրաինական հեղափոխություն, ՆԱՏՕ-ի ընդլայնում և այն իրադարձությունները, որոնց պատճառով Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայում։
Վլադիմիր Պուտինը նշում է, որ պատերազմը կարող է ավարտվել, եթե ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները դադարեն զենք ուղարկել Կիևին։ Հարցազրույցի ընթացքում Պուտինը մի քանի անգամ նշում է, որ «Ռուսաստանը չի սկսել պատերազմն Ուկրաինայում, այլ փորձում է ավարտել այն»։
Բացի այդ, Կրեմլի ղեկավարը նշում է, որ որևէ շահագրգռվածություն չունի տարածել իր ռազմական գործողություններն այլ երկրներում, մասնավորապես՝ Լեհաստանում և Լատվիայում։
Հարցին՝ արդյոք նա պատկերացնում է մի սցենար, որի դեպքում ռուսական զորքեր կուղարկեր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Լեհաստան, Պուտինը պատասխանում է․ «Միայն մի դեպքում՝ եթե Լեհաստանը հարձակվի Ռուսաստանի վրա»։
ՌԴ նախագահը հայտնում է, որ Ուկրաինայում Մոսկվան առայժմ չի հասել իր նպատակներին, որոնցից մեկն էլ դենացիֆիկացումն է։ Իսկ Կառլսոնի հարցին, թե ինչպես է նա պատրաստվում վերացնել այդ մշակույթը և գաղափարախոսությունը մի երկրում, որն ինքը չի վերահսկում, Պուտինը պատասխանում է, որ դա «կարելի է անել բանակցային գործընթացի միջոցով»։
Ինչ վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողություններն ավարտելու շուրջ բանակցություններին, ՌԴ նախագահը նշում է, որ պատրաստ է երկխոսության և բանակցելու, սակայն դրանից հրաժարվում է Ուկրաինան։ Վլադիմիր Պուտինը շեշտում է, որ վերջին 2 տարիներին Ուկրաինային ամենաշատ ֆինանսական աջակցությունը ցուցաբերող ԱՄՆ-ի շահերից ևս չի բխում հակամարտության շարունակումը՝ հաշվի առնելով երկրի պետական պարտքը՝ 33 տրիլիոն դոլարի չափով, սահմանին տիրող իրավիճակը, միգրացիայի հետ կապված խնդիրները։
«Մի՞թե այլ անելիք չունեք։ Մի՞թե ավելի լավ չի լինի համաձայնության գալ Ռուսաստանի հետ։ Համաձայնության գալ՝ հասկանալով իրավիճակը, որը ստեղծված է այսօրվա դրությամբ, հասկանալով, որ Ռուսաստանը մինչև վերջ կպայքարի իր շահերի համար, և վերադառնալ առողջ դատողության, սկսել հարգել մեր երկիրը և նրա շահերը և լուծումներ գտնել։ Կարծում եմ, դա շատ ավելի խելացի և ողջամիտ է», - նշում է Վլադիմիր Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Միրզոյան-Բորել հանդիպումը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բան...