ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում։ Այդ մասին «Հանրային ռադիոյին» տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե դու նպատակ ունես, որի լեգիտիմությունն միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, ապա առաջանում են բազմաթիվ խնդիրներ։
«Ես ասում եմ, որ մենք մեր բանակը պետք է դարձնենք մարտունակ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու նպատակով։ Եվ մեր երկրի տարածքը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Երբ ասում ենք, որ մենք մեր բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը ապահովելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու եք նման բան անում։ Բայց եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, թե մենք ուժեղացնում ենք, որ պատմական արդարությունը վերականգնենք, ապա շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարցն էլ լուծի»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում». Ավինյան
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Կովկասում․ Պուտին
Չնայած կանգ առնելու իր բազմաթիվ խնդրանքներին՝ ԱՄՆ-ն շարունակել է աջակցել ահաբեկչությանը Հյուսիսային Կովկասում, և նույնիս...