ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում». Ավինյան
Մայրաքաղաքում այս տարի ունենալու ենք ևս 200 նոր ավտոբուս, որոնցից 30-ը արդեն Երևանում են, 170-ը՝ տարվա կեսերին կունենանք։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մենք ևս մեկ խոշոր ներդրում ենք պլանավորում, դրանք 250 էլեկտրոավտոբուսներն են՝ 18 մետրանոց։ Մենք քանակի հետ կապված խնդիրը լուծում ենք, դրանով ավարտին ենք հասցնում։ Խոսել ենք միասնական տոմսային համակարգից, որն այս տարի ամբողջական սկսելու է աշխատել»,- նշեց նա։
Անդրադառնալով Green Rock Management Group ընկերության կողմից Օղակաձև այգու նախագծին՝ Ավինյանն արձագանքեց․
«Green Rock Management Group ընկերության հիմնադիրը հարցրել է՝ ի՞նչ անենք քաղաքի համար, ասել ենք՝ կարո՞ղ եք աջակցել սպորտ դպրոցի նորոգման համար, ասել են՝ այո, նվիրատվություն են արել 300 մլն դրամի։ Ունեցել ենք հանրային այգիների վերականգնման հետ կապված ծրագիր ենք ունեցել, իրենք առաջարկել են ծրագիր հենց այդ տրամաբանությամբ։ Սա միակ նախագիծն է եղել, որը Երևանի քաղաքապետարանը ստացել է, որտեղ բիզնես կոմպոնենտը նվազագույնի է հասցված։ Կոռուպցիան ենթադրում է որոշակի արտոնյալ պայմաններ, խնդրում եմ ասեք՝ այս նախագծով ի՞նչ արտոնյալ պայման են ստանում նրանք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր բանակը պիտի հզորանա միայն 29.8 հազար կմ քառակուսին պաշտպանելու համար. Փաշինյան
Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանին այս պահին էլ կա էսկալացիայի հավանականություն». Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանի համար սկզբունքային չէ՝ Ադրբեջանի հետ բանակցությունները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հայտնել է, թե ինչ նկատի ունի «չորրորդ հանրապետություն» ասելով
«Շատերը մտածում են, թե ինչ-որ բան պետք է ջնջել, ինչ-որ բան ստեղծել․ եթե այդպես է, ապա միայն՝ հայեցակարգային–գաղափարախոսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է, թե որ դեպքում պատերազմը կարող է ավարտվել
Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի առաջին 30 րոպեների ընթացքում Վլադիմիր Պուտինը պատմական ակնարկ է անում՝ սկսած 9-րդ դարից...