Հուսիները Կարմիր ծովում հարձակվել են ամերիկյան USS Gravely ռազմանավի վրա
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (հուսիներ) շիա շարժումը չորեքշաբթի հայտարարել է, որ Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely ռազմանավը նոր հարձակման թիրախ է դարձել, ասել է հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Մեր ռազմածովային ուժերը համապատասխան նավային հրթիռներ են արձակել Կարմիր ծովում ամերիկյան USS Gravely Էսկադրային ականակրի ուղղությամբ», - ասել է նա «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում:
Հուսիների ռազմական խոսնակը նշել է, որ «ամերիկյան և բրիտանական բոլոր ռազմանավերը, որոնք մասնակցել են մեր երկրի դեմ ագրեսիային, ճանաչվել են որպես մեր զինված ուժերի թիրախ»:
Նա կրկին ընդգծել է, որ Եմենի զինված ուժերը կշարունակեն արգելափակել Կարմիր և Արաբական ծովերով դեպի Իսրայելի նավահանգիստներ մեկնող նավերը, մինչև Գազայի հատվածում ռազմական գործողությունները չդադարեցվեն։
Հունվարի 12-ից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հուսիների դիրքերին Եմենի տարբեր հատվածներում՝ դադարեցնելու նրանց հարձակումները Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդեբի նեղուցում Իսրայելի հետ կապված նավերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՄԱՍ-ը բաց է բանակցությունների համար և ստացել է Իսրայելի առաջարկը
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը հաստատել է, որ խմբավորումը Իսրայելի հետ պատանդներին վերադարձնելու գործարքի առաջարկ է ստացել՝ հայտարարել...
Հարավային Կորեայում F-16 կործանիչ է կործանվել
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը վթարի է ենթարկվել չորեքշաբթի օրը՝ Հարավային Կորեայի ափերի մոտ ուսումնական թռիչքի ժ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...
Ուկրաինան պնդում է, որ Սև ծովում ռուսական ռազմանավ են խորտակել
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնում է, որ անցած գիշեր Ղրիմի առափնյա ջրեր...