Ուկրաինան պնդում է, որ Սև ծովում ռուսական ռազմանավ են խորտակել
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտնում է, որ անցած գիշեր Ղրիմի առափնյա ջրերում՝ Դոուզլավ լճում խորտակել են «Իվանովեց» ռուսական ռազմանավը։
Ղրիմի արևմտյան մասում այս լիճը Սև ծովի ծովախորշ է։ Ուկրաինայի հատուկ ծառայության հրապարակած տեսանյութում երևում է, որ արագընթաց ջրային սարքը սլանում դեպի ռազմանավը, պայթյուն է տեղի ունենում, և նավը սուզվում է։
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի կայքի տվյալների համաձայն՝ «Իվանովեց»-ը 493 տոննա տարողությամբ, 56 մետր երկարությամբ ռազմանավ է, որը զինված է նաև հրթիռներ արձակելու չորս կայաններով և ունի 41-հոգանոց անձնակազմ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...
Իսրայելն ազատ է արձակել 114 պաղեստինցի բանտարկյալների
Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել 114 պաղեստինցի բանտարկյալների։ Այս մասին այսօր հայտնել է «Պաղեստինյան ինֆոկենտ...
Իսրայելը գերիների փոխանակման ու հրադադարի տարբերակ է առաջարկել
Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Բարնեան երկրի ռազմական կաբինետին է ներկայացրել ծրագիր, որը պարու...