ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ռուսաստանը ստեղծել է զորքերի քողարկման նոր տեխնոլոգիա. Fox News
Ռուսաստանը մշակել և տարածել է իր զորքերի համար քողարկման նոր տեխնոլոգիա, որը շատերն անվանել են «անտեսանելի թիկնոց»: Այս մասին գրում է Fox News-ը։
«Այս նոր «անտեսանելի թիկնոցը» ռուսական և նախկինում խորհրդային «դիմակավորման» դոկտրինի մի մասն է, որը ռուսական ռազմական դոկտրինի հիմնարար դրույթն է»,- նշել է Ռազմական հետախուզության ռազմավարական վերլուծաբան Ռեբեկա Քոֆլերը։ Նա նաև մանրամասներ է հայտնել նոր տեխնոլոգիայից։ Նշվում է, որ ամբողջական կոստյումը ներառում է գլխարկ և «հատուկ ակնոցներ», ինչպես նաև ապահովում է արդյունավետ ծածկույթ այն օգտագործող զինվորից մինչև երկու մետր հեռավորության վրա:
«Նյութը, որից պատրաստված է կոստյումը, ունի երեք շերտ. առաջինը` ներքինը, արտացոլում է օգտագործողի մարմնի ինֆրակարմիր ճառագայթումը. երկրորդը միջինն է, որը կլանում է այդ ճառագայթումը, իսկ երրորդ` արտաքին, շերտն արտացոլում է արտաքին միջավայրից ինֆրակարմիր ճառագայթումը»,- պարզաբանել է փորձագետը։
«Կա պատճառ, որ ռուսները ցանկանում են, որ մենք իմանանք, որ իրենք դա ունեն», - ասել է Քոֆլերը,- «Դա չի նշանակում, որ նրանք ստում են»:



Նմանատիպ հոդվածներ
Պարտադիր ժամկետայինից` հիմնական ծառայության. զորահավաքի նոր օրենքը` Ուկրաինայում
Գերագույն ռադա է ներկայացվել մոբիլիզացիայի մասին օրենքի նոր նախագիծ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Այս օրեն...
ՆԱՏՕ-ն կարող է «ռազմական Շենգեն» ստեղծել
ՆԱՏՕ-ն քննարկում է «ռազմական Շենգենի» ստեղծումը «Ռազմական Շենգենը» վերաբերում է որոշակի միջանցքների, որոնց միջոցով...
Ճիշտ չէ. Ուկրաինայի ՊՆ–ն հերքում է, որ Վալերի Զալուժնին հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մա...
Հռոմում ռազմական տրիբունալը 29 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի օգտին լրտեսած զինվորականին
Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորական Ուոլթեր Բիոտի գործով Հռոմի ռազմական տրիբունալում բողոքա...