Հռոմում ռազմական տրիբունալը 29 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի օգտին լրտեսած զինվորականին

Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորական Ուոլթեր Բիոտի գործով Հռոմի ռազմական տրիբունալում բողոքարկման գործընթացն ավարտվել է 30 տարվա ազատազրկման նախնական դատավճռի փաստացի հաստատմամբ։ Ըստ ANSA-ի՝ պատժաչափը կրճատվել է մի քանի ամսով՝ մեղադրյալին դատապարտելով 29 տարի 2 ամիս ազատազրկման։


Քաղաքացիական դատարանում նմանատիպ մեղադրանքով դատվում է նաև Գլխավոր շտաբի նախկին աշխատակիցը, որը 2021 թվականի մարտի 30-ի երեկոյան Ռուսաստանի դեսպանատան կցորդի հետ կալանավորվել էր Հռոմի ծայրամասային տարածքում գտնվող ավտոկայանատեղիում։ 10 օր առաջ նախնական դատական նիստում վերջինիս նկատմամբ դատարանը 20 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել։


Ձերբակալության ժամանակ Բիոտի մոտ հայտնաբերվել է տվյալների կրիչ և մի տուփ կանխիկ գումար: Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբում աշխատած Բիոտին դատախազը մեղադրում է լրտեսության, պետական ​​գաղտնիքների հրապարակման և կոռուպցիայի մեջ։ Զինվորական դատախազությունը նրան մեղադրում է լրտեսությանը նպաստելու նպատակով գաղտնի տեղեկություններ հրապարակելու, գաղտնի տեղեկություններ հրապարակելու և լրտեսության նպատակով լուսանկարելու մեջ։


Բիոտի պաշտպանական կողմը դժգոհում է, որ մեղադրող կողմի նյութերի մեծ մասը գաղտնի է համարվում, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվ գնահատել իրենց պաշտպանյալի մեղքի ապացույցները։ Ինչպես լրագրողներին ասել է փաստաբան Ռոբերտո Դե Վիտան, մեղադրյալը «երբեք չի իմացել իր մեղքի ապացույցների մասին»։ «Պաշտպանական կողմի պահանջած ստուգումներից ոչ մեկը չի կատարվել»,- ասել է փաստաբանը։ Նա հայտարարել է, որ մտադիր է հետագայում վճիռը վիճարկել Վճռաբեկ դատարանում։

Քաղաքականություն

Պատահարներ