Իրանը հերքում է իր մասնակցությունը ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը
Իրանը ոչ մի կապ չունի Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետ։ Այդ մասին IRNA լրատվական գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է, որ նման հայտարարություն է արել՝ կապված Թեհրանի հասցեին Վաշինգտոնի վարչակազմի մեղադրանքների հետ։
Հունվարի 28-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ իրանամետ խմբավորումների կողմից անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում երեք ամերիկացի զինվոր է զոհվել, 34-ը՝ վիրավորվել։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը խոստացել է հակահարված տալ Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին «ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում»:
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը, հարձակումն իրականացվել է T-22 օբյեկտի վրա, որի կողքին գտնվում է ամերիկացի զինվորականների ճամբարը, որն օգնում է Հորդանանին սահմանի ամրապնդման հարցում։ Նրա խոսքով՝ իրենք այժմ պարզում են, թե ինչու ալ-Թանֆ շրջանում տեղակայված բազայում տեղադրված ՀՕՊ համակարգերը չեն կարողացել կանխել անօդաչու թռչող սարքի հարձակումը։
Նմանատիպ հոդվածներ
Ճիշտ չէ. Ուկրաինայի ՊՆ–ն հերքում է, որ Վալերի Զալուժնին հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մա...
Հռոմում ռազմական տրիբունալը 29 տարվա ազատազրկման է դատապարտել Ռուսաստանի օգտին լրտեսած զինվորականին
Ռուսաստանի Դաշնության օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինվորական Ուոլթեր Բիոտի գործով Հռոմի ռազմական տրիբունալում բողոքա...
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի դեմ գաղտնի գործողություն իրականացնելու հնարավորությունը. Bloomberg
ԱՄՆ-ն դիտարկում է Մերձավոր Արևելքում իր բազայի վրա հարձակմանը պատասխանելու տարբերակներ, այդ թվում՝ Իրանի դեմ գաղտնի գործ...
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 26.7 հազարը, որոնցից մոտ 10 000-ը երեխաներ են
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ավելի քան 26,7 հազար պաղեստինցի զոհվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին, մո...