Ռուսական պաշտպանական ձեռնարկությունների մատակարարի ընտանիքն ապրում է Բրյուսելում՝ ԵՄ կենտրոնակայանից ոչ հեռու. The Insider
Ռուսական պաշտպանական ձեռնարկություններին արտադրանք մատակարարող Sonatek ընկերության սեփականատիրոջ ընտանիքն ապրում է Բելգիայում, իսկ նրանց գրասենյակը գտնվում է Եվրամիության կենտրոնակայանից ոչ հեռու, պարզել է The Insider-ը։
2022 թվականին Sonatek ընկերությունը ծառայություններ է մատուցել ռուսական պաշտպանական արդյունաբերության առնվազն 18 ձեռնարկությունների արտադրանքի մատակարարման և պահպանման համար, նրանց համար չափիչ գործիքներ ներմուծել Իտալիայից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից, գրում է The Insider-ը։ 2023 թվականի հոկտեմբերին հրապարակված հետաքննության համաձայն՝ Sonatek-ը նաև մասնակցել է գերձայնային «Կինժալ» հրթիռներ մշակող ինստիտուտների և նախագծային բյուրոների մատակարարումներին:
Ընկերությունը պատկանում է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի 35-ամյա շրջանավարտ Ռուսլան Լաբինին։ Նա ունի ավագ եղբայր՝ Ռոման Լաբինը։ Երկու եղբայրներին և իրենց հորը՝ Վիկտոր Լաբինին է պատկանում նաև Բելգիայում գրանցված Groupe dʼInvestissement Financier ընկերությունը, ասվում է The Insider-ի հրապարակած փաստաթղթում։
Լաբինների բելգիական ընկերությունը սարքավորումներ է մատակարարում Ռուսաստանին։ Լրագրողներին տրամադրված ցուցակում նշված են ֆրեզերային հաստոցներ, չափիչ գործիքներ և մեքենաների տարբեր մասեր (դրանց նպատակը չի նշվում)։ The Insider-ը նշում է, որ Ռուսաստանում հնարավոր չի եղել ներմուծման փոխարինում հաստատել նման սարքերի համար, հետևաբար ռուսական ռազմարդյունաբերական համալիրը «կենսական կախվածություն ունի» Sonatek-ի կողմից մատակարարվող ապրանքներից։
Ամենից հաճախ բելգիական ընկերությունը, ինչպես գրում է The Insider-ը, ապրանքներ էր ուղարկում անմիջապես Sonatek–ի միջոցով, սակայն 2023 թվականի ապրիլից որպես միջնորդ սկսեց օգտագործել բելգիական նմանատիպ անունով միջանկյալ ընկերություն։ Ընկերության գրասենյակը, նշում է The Insider-ը, գտնվում է Բրյուսելում գտնվող ԵՄ կենտրոնակայանից 15 րոպե հեռավորության վրա։
Վիկտոր Լաբինը, ըստ The Insider-ի, Բրյուսելում է ապրում առնվազն 2000 թվականից։ Լաբինի ավագ որդին՝ Ռոմանը, ապրում է Բելգիայում և, ինչպես պարզել է The Insider-ը, կարող է կապված լինել նաև ՌԴ պաշտպանության նախարարության հետ, դա, ըստ լրագրողների, վկայում է Covid-ի կարանտինի ժամանակ նրան տրված անցագիրը։
Ռուսլան Լաբինը պատասխանել է The Insider-ին, որ իր Sonatek ընկերությունը «մի անգամ ինչ-որ բան է մատակարարել» 18 պաշտպանական ձեռնարկությունների, և հնարավոր է՝ մատակարարում է նաև հիմա: Վիկտոր Լաբինը հայտարարել է, որ պատժամիջոցներից և 2022 թվականին պատերազմի սկսվելուց հետո ինքը մատակարարումներ չի կատարում իր որդու մոսկովյան ընկերությանը։ Լաբիններից ոչ մեկը պատժամիջոցների տակ չէ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն այն բանից հետո, երբ երկրի ն...
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դադարեցրել են պաղեստինցի փախստակաների օգնության գործակալության ֆինանսավորումը
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ դադարեցրել են Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների օգնության գործակալու...
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...
Ճիշտ չէ. Ուկրաինայի ՊՆ–ն հերքում է, որ Վալերի Զալուժնին հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մա...