Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Նշվում է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալու վերջիններիս կողմից թույլ տրված խախտումներին և լուծելու գործնականում առաջացող խնդիրները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Պատգամավոր Ալխաս Ղազարյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է հունվարի 15-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում: Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաև աշխարհազորային համարվող անձը:
«Խնդիրն այս պահին արդիական է, քանի որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայինների մարտական հերթապահությունը կամ մարտական ծառայություն կրելու կանոնը խախտելուն: Գործող օրենսդրությամբ վերջիններս զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանում և այդ փաստով պայմանավորված՝ նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են»,- պարզաբանել է օրենսդրական նախաձեռնության հեղինակը:
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սա...
ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանա...
Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների ն...
Եմենի ափերի մոտ ամերիկյան առևտրային նավ է հրթիռակոծվել
Եմենի ափերի մոտ հրթիռակոծվել է ԱՄՆ-ին պատկանող առևտրային նավը։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ բրիտանական ծովային ան...