ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն է տվել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնագիր է ստորագրել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին, հայտնում է CNN-ը։
Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է դրա հաստատման մասին: 23 միլիարդ դոլար արժողությամբ վաճառքի շրջանակներում Թուրքիան կստանա 40 նոր F-16 ինքնաթիռ և արդիականացված սարքավորումներ ևս 79 ինքնաթիռների համար։
CNN-ի փոխանցմամբ՝ F-16-ների վաճառքը Բայդենի վարչակազմի առանցքային լծակներից մեկն էր Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար։ 2023 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Էրդողանը «շեշտել է ինքնաթիռների տեղափոխման անհրաժեշտությունը» նախքան դաշինքին Շվեդիայի մուտքը հաստատելը, ինչին Բլինկենը պատասխանել է, որ Կոնգրեսի անդամները չեն հաստատի վաճառքը։
Նմանատիպ հոդվածներ
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...
Ռուսական պաշտպանական ձեռնարկությունների մատակարարի ընտանիքն ապրում է Բրյուսելում՝ ԵՄ կենտրոնակայանից ոչ հեռու. The Insider
Ռուսական պաշտպանական ձեռնարկություններին արտադրանք մատակարարող Sonatek ընկերության սեփականատիրոջ ընտանիքն ապրում է Բելգի...
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան դադարեցրել են պաղեստինցի փախստակաների օգնության գործակալության ֆինանսավորումը
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ դադարեցրել են Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի` պաղեստինցի փախստականների օգնության գործակալու...
Ճիշտ չէ. Ուկրաինայի ՊՆ–ն հերքում է, որ Վալերի Զալուժնին հրաժարական է տվել
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մա...