Յուրաքանչյուր թունելի համար կունենանք անվտանգության պատասխանատու. Սանոսյան
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի փոփոխություններին:
Ներկայացնելով նախագիծը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այս նախագծի նպատակն է բարձրացնել ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակը եւ նվազեցնել դրանց հնարավոր ռիսկերը:
«Այդ նպատակի համար մի շարք կարգավորումներ են սահմանվում: Առաջին կարգավորումը վերաբերում է ճանապարհային անվտանգության աուդիտին, որով սահմանվում է, որ այդ աուդիտի անցկացումը դառնում է պարտադիր պահանջ: Մենք նման փորձ ունենք միջազգային ծրագրերով իրականացվող ճանապարհների հետ կապված, հիմա նաեւ միջպետական, հանրապետական եւ տեղական ճանապարհների մասով դարձնում ենք պարտադիր: Այս պահանջը կատարելու համար աուդիտորների որակավորման պահանջ ենք դրել, որպեսզի որակավորվեն մարդիկ, նաեւ որոշակի տուրք վճարեն: Այստեղ կարեւոր է, որ աուդիտորը չպետք է կապ ունենա նախագծող, հեղինակային կամ տեխնիկական հսկողություն կամ շինարարություն իրականացնող ընկերության հետ:
Առաջին փուլը նախատեսում ենք սկսել 2025 թվականի հուլիսից միջպետական ճանապարհներից, այնուհետեւ հերթականությամբ հանրապետական եւ տեղական ճանապարհները»,-ասաց նա:
Սանոսյանի խոսքով երկրորդ փոփոխությամբ ցանկանում են ստեղծել ճանապարհների անվտանգային պայմանների կառավարման միասնական եւ ինտեգրված համակարգ, որի մեջ կներառվեն ավտովթարները, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվության հավաքագրումը, ճանապարհային կանոնների խախտումները, ճանապարհների վերաբերյալ վերլուծությունը եւ այլն:
«Այստեղ կարեւոր է, որ պետք է իրականացնենք ավտոպատահարների հանրային ծախսերի հաշվարկ: Խոսքը վթարի արժեքի մասին է: Երբ այս ուսումնասիրությունն անենք, կտեսնենք, որ հսկայական եւ մարդկային, եւ ֆինանսական ռեսուրս է ծախսվում որեւէ վթարի վրա եւ միգուցե արժե ավելացնել մեր անվտանգային միջոցառումներ՝ ճանապարհներին այդ վթարները չունենալու համար»:
Երրորդ կարգավորումը, Սանոսյանի խոսքով, վերաբերում է թունելներին. «Անվտանգային որոշակի պահանջներ ենք դնում օդափոխության, լուսավորության, տարհանման, հակահրդեհային համակարգերի հետ կապված: Յուրաքանչյուր թունելի համար կունենանք անվտանգության պատասխանատու»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի ե...
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...