Ինչ միջադեպ է տեղի ունեցել Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում. պարզաբանում
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ հունվարի 23-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցի 2 աշակերտ ծեծի են ենթարկել նույն դպրոցի ֆիզկուլտուրայի 70-ամյա ուսուցչին հարվածելով նրա մարմնի տարբեր հատվածներին։
Դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում, երբ ուսուցիչը նկատել է հանդերձարանում ծխող աշակերտներին և սաստելու նպատակով ասել է, որ հիմա կզանգի նրանց ծնողներին և կտեղեկացնի, թե ինչով են զբաղված, ինչին ի պատասխան 2 աշակերտները հարձակվելով ուսուցչի վրա ծեծի են ենթարկել նրան։
Տեղեկությունը ճշտելու համար Auroranews-ը կապ հաստաեց Ներքին գործերի նախարարություն: Մեզ հոտ զրույցում ասացին, որ ոստիկանություն ահազանգ չի ստացվել, իրավապահները հրապարակման հանգամանքնեը պարզում են:
Քաղաքապետարանի լրատվականից էլ Auroranews-ին փոխանցեցին, որ ծեծի մասին ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Ուսուցիչներից մեկը նկատել է, որ աշակերտները էլեկտրոնային ծխախոտ են օգտագործում: Խնդրի մասին ներկայացվել է տնօրենին: Աշակերտները պնդել են, որ իրենց ծնողները տեղյակ են, որ իրենք էլեկտրոնային ծխախոտ են օգտագործում եւ այդքանով դեպքն ավարտվել է:
Նմանատիպ հոդվածներ
Վանաձորում պայթունի նմանվող ձայն է լսվել. ի՞նչ է կատարվել
Վանաձորում այսօր պայթյունի նմանվող ձայն է լսվել։ Լոռու մարզպետարանը մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտնելով, որ տեղի...
Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների վերաբերյալ․ պարզաբանում
«Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու...
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է նորման
Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբո...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը
Երևանում, ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ հունվարի 25-ին՝ ժամը 23:00-ից մինչև հունվա...