Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մտել է փակուղի. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինայում մարտերը «գործնականում փակուղի են մտել»։ Նրա խոսքով՝ ոչ ռուսական, ոչ ուկրաինական կողմը չեն կարող առաջ շարժվել։ Այս մասին գրում է Kommersant.ru–ն:


«Ռուսական տարածքի ավելացումն աննշան է՝ հաշվի առնելով այն զգալի, գրեթե անմարդկային ջանքերը, որոնք Պուտինը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին) գործադրում է հատկապես արևելյան շրջաններում։ Հետևաբար, ես զգույշ կլինեի կանխատեսումներում։ Իրավիճակը, փաստորեն, մտել է փակուղի։ Երկու կողմից էլ տեղանքում հաղթանակ չկա: Բայց ուկրաինացիները շարունակում են շատ հաջող պաշտպանվել, հատկապես երկրի հարավում և արևելքում»,- ասել է Պիստորիուսը Bild-ին տված հարցազրույցում։


Bild-ի լրագրողները պաշտպանության նախարարին խնդրել են նաև մեկնաբանել ուկրաինական բանակին զինամթերքի մատակարարումը։ Բորիս Պիստորիուսը նշել է, որ չնայած արդյունաբերական զգալի առաջընթացին, ոլորտը դեռևս գտնվում է «նախապատերազմյան ռեժիմում»։ Միաժամանակ նա նշել է, որ Գերմանիան և Ուկրաինան արդեն պայմանագրեր են կնքել ավելի քան 200 հազար հրետանային զինամթերքի մատակարարման վերաբերյալ։ «Մենք կշարունակենք առաջ շարժվել»,- եզրափակել է Պիստորիուսը: