Հութիները ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի դեմ գործողություն են սկսել

Եմենի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը ռազմական գործողություն է իրականացրել Ադենի ծոցում և Բաբ ալ-Մանդեբ նեղուցում ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի դեմ, որոնք պաշտպանում էին առևտրային նավերը։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։


«Գործողության արդյունքը եղել է ռազմանավին հասցված ուղիղ հարվածը, ամերիկյան երկու առևտրային նավեր ստիպված են եղել հետ քաշվել և վերադառնալ»,- ասվում է Telegram ալիքում տարածված հաղորդագրության մեջ։


Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ բախումը տեւել է ավելի քան երկու ժամ։ Հութիներն օգտագործել են բալիստիկ հրթիռներ, որոնցից մի քանիսը հասել են իրենց թիրախներին։



Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Եմենում նոր հարձակման ժամանակ հութիների երկու հրթիռների խոցման մասին։ Ըստ CENTCOM-ի, դրանք կարող էին վտանգ ներկայացնել քաղաքացիական նավերի համար և այդ պատճառով ոչնչացվել են ինքնապաշտպանության նպատակով: