Ռազմական

Ամերիկյան զորքերը շուտով կարող են լքել Սիրիան. Foreign Policy

Ամերիկյան զորքերը շուտով կարող են լքել Սիրիան. Foreign Policy

Ամերիկյան իշխանությունները դիտարկում են Սիրիայից իրենց զորքերի ամբողջական դուրսբերման հարցը։ Ինչպես գրում է Foreign Policy (FP) ամսագիրը, վկայակոչելով Պենտագոնի և Պետդեպարտամենտի չորս աղբյուրներ, այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն, ըստ հրատարակության զրուցակիցների, Սպիտակ տունն այլևս շահագրգռված չէ երկարաձգել  առաքելության ժամկետը, գրում է RTVI–ը:


FP-ի աղբյուրներն ասում են, որ «Սպիտակ տունն այլևս ներդրումներ չի կատարում իր առաքելությունը պահպանելու համար, որը նա համարում է ոչ կենսունակ», քանի որ Բայդենի վարչակազմը վերանայում է ԱՄՆ ռազմական քաղաքականությունը տարածաշրջանում Իսրայելի վրա ՀԱՄԱՍ–ի հարձակումից հետո:


Ինչպես նշում է հրատարակությունը, Սիրիայից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը «կհրահրի քաոս և ահաբեկչական սպառնալիքների արագ աճ» և կդառնա «նվեր» «Իսլամական պետության»համար։ Չնայած զգալի թուլացմանը, խումբը, իբր, պատրաստ է վերածննդի Սիրիայում, եթե հնարավորություն ունենա:


Հրատարակության համաձայն՝ Սիրիայում մոտ 900 ամերիկացի զինծառայող կա, և Միացյալ Նահանգները կարևոր դեր է խաղում երկրի հյուսիս-արևելքում ԴԱԻՇ-ին զսպելու գործում՝ համագործակցելով Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) հետ։


Պենտագոնի անանուն բարձրաստիճան պաշտոնյան այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ն դիտարկում է իր զորքերը Սիրիայից դուրս բերելու հնարավորությունը , անվանել է ոչ հավաստի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250