ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ում կործանված Իլ-76 օդանավում եղել է 65 ուկրաինացի գերի. նրանց այսօրն պետք է փոխանակեին
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին-խմբ.) Իլ-76-ը կործանվել է Բելգորոդի մարզում,հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ ընկած Իլ-76-ի վրա եղել է Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինվորական, որոնք փոխադրվել են Բելգորոդի շրջան՝ փոխանակման նպատակով, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
Նշվում է, որ Բելգորոդի մարզում Իլ-76-ի կործանման վայր է մեկնել VKS-ի հանձնաժողովը՝ աղետի պատճառները պարզելու համար, հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր Կորոչանսկի շրջանում տեղի ունեցած միջադեպի մասին։ Նա նշեց, որ դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։
Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ռուսական Իլ-76-ի խոցումը, որի վրա, ըստ ՌԴ ՊՆ-ի, ուկրաինացի ռազմագերիներ են եղել, Ուկրաինայի զինված ուժերի գործողություն է։
Ինքնաթիռի կործանումից քիչ առաջ Բելգորոդում հրթիռային սպառնալիք է հայտարարվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի կենտրոնում հսկայական ծառն ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ձին և վիրավոր քուռակն անօգնական վիճակում հայտնվել են փողոցում
Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել
Ժամը 10:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում հսկայական թթենին արմատախիլ է եղել ու տապալվել: Auroranews-ը ահազանգ է ստացել:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` «Մեգամոլ»-ում տեղի ունեցած դանակահարությունից
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Երևանի առևտրի կենտրոններից մեկում դանակահարություն է տեղի ունեցել։Ոստիկանները «Մեգամոլ»-ի...