Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Ուինսթոն Չերչիլի ատամնային պրոթեզը
Անգլիայի արևմտյան Չելթենհեմ քաղաքի Cotswold Auction Company աճուրդի տունը աճուրդի է հանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլին պատկանող՝ ոսկե ամրացմամբ ատամնային պրոթեզը։
Նշվում է, որ աճուրդի է հանվել Չերչիլի համար պատրաստված արհեստական ատամնաշարերից մեկը, որն այնպես է պատրաստվել, որպեսզի քաղաքական գործչի ելույթը բնական հնչի։
Ենթադրվում է, որ Չերչիլի համար պատրաստվել է 3-4 միանման ատամնաշար: Ցուցադրված պրոթեզը պատրաստվել է մոտավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ քաղաքական գործիչը 65 տարեկան էր։
Աճուրդը նշանակված է փետրվարի 6-ին։ Լոտի նախնական հաշվարկային արժեքը 5-8 հազար ֆունտ ստերլինգ է։
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին...
Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների...
Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը...
Իրանն արբանյակ է արձակել ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալությունը ուղեծիր է ուղարկել «Սորայա» արբանյակը: հայտնում է Tasnim-ը։Նշվում է, որ «Սորայա» արբան...