Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։bՏեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հունվարի 20-ի առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավարևմտյան 2-4մ/վ, հունվարի 20-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում հունվարի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 9-11, երեկոյան՝ 4-6 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Ուինսթոն Չերչիլի ատամնային պրոթեզը
Անգլիայի արևմտյան Չելթենհեմ քաղաքի Cotswold Auction Company աճուրդի տունը աճուրդի է հանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ...
Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը...
Իրանն արբանյակ է արձակել ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալությունը ուղեծիր է ուղարկել «Սորայա» արբանյակը: հայտնում է Tasnim-ը։Նշվում է, որ «Սորայա» արբան...
Արարատյան դաշտում այսօր ռեկորդայինին մոտ բարձր ջերմաստիճան է գրանցվել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամ...