Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, մինչև հունվարի 23-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում` 14-16 աստիճանով։
Երևան քաղաքում այսօր ուշ երեկոյան, հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Մեծ Բրիտանիայում աճուրդի են հանել Ուինսթոն Չերչիլի ատամնային պրոթեզը
Անգլիայի արևմտյան Չելթենհեմ քաղաքի Cotswold Auction Company աճուրդի տունը աճուրդի է հանել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ...
Լուկաշենկոն վնասվածք է ստացել փայտ կտրելու ժամանակ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը...
Լեռնային շրջաններում ձյուն ու բուք կլինի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և...
Իրանն արբանյակ է արձակել ուղեծիր
Իրանի տիեզերական գործակալությունը ուղեծիր է ուղարկել «Սորայա» արբանյակը: հայտնում է Tasnim-ը։Նշվում է, որ «Սորայա» արբան...