Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ պայմանավորվել են դեղեր փոխանցել գրոհայինների մոտ մնացած պատանդներին
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի ԱԳՆ միջնորդությամբ և Ֆրանսիայի մասնակցությամբ պայմանավորվել են անհրաժեշտ դեղամիջոցները փոխանցել գրոհայինների գերության մեջ մնացած իսրայելցի պատանդներին, հայտնում է Կատարի արտաքինքաղաքական գերատեսչությունը:
Պատանդների համար դեղորայքի դիմաց մարդասիրական օգնություն և դեղորայք կտրամադրվի Գազայի հատվածի ամենաշատ տուժած շրջանների խաղաղ բնակիչներին, ասվում է զեկույցում։
Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ դոկտոր Մաջեդ բին Մուհամմեդ Ալ-Անսարին պարզաբանել է, որ մարդասիրական օգնությունը հունվարի 17-ին երկու ռազմական ինքնաթիռներով Դոհայից կուղարկվի Եգիպտոս, որտեղից այն կտեղափոխվի Գազայի հատված։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ ուրբաթ օրը՝ հունվարի 12-ին, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել պատանդներին դեղեր փոխանցելու վերաբերյալ։
Դեղորայքը պետք է փոխանցվի «առաջիկա մի քանի օրվա ընթացքում», - ասել են գերատեսչությունից: Դեղորայքի ցանկը կազմել են պատանդների ընտանիքի անդամները և նրանց բուժող բժիշկները։ Կարմիր Խաչը պետք է դրանք հասցնի։
Ֆրանսիան նույնպես աշխատել է Քաթարի հետ գործարքի վրա։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հանձնարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կազմել 45 պատանդների համար նախատեսված դեղերի ցուցակ։ Շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, դեղեր են ուղարկվել Կատար։
Նմանատիպ հոդվածներ
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սա...
ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանա...
Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների ն...