Չարլզ III-ը կտեղափոխվի հիվանդանոց. նա ժամանակավորապես կդադարեցնի հանրային պարտականությունների կատարումը
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հաջորդ շաբաթ բժշկական միջամտության կենթարկվի։ Այդ կապակցությամբ նա ժամանակավորապես կդադարեցնի հանրային պարտականությունների կատարումը։ Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ։
«Ինչպես ամեն տարի հազարավոր տղամարդկանց, թագավորին նույնպես պետք էր բուժում ընդլայնված շագանակագեղձի համար: Նորին Մեծության մոտ նորագոյացությունը բարորակ է, և նա հաջորդ շաբաթ կգնա հիվանդանոց..: Թագավորի հանրային պարտականությունները կհետաձգվեն կարճ ժամանակով նրա ապաքինման համար»,- նշված է հայտարարության մեջ։
Չարլզ III-ը 75 տարեկան է։ Նա գահ է բարձրացել 2022 թվականի սեպտեմբերին՝ մոր՝ Եղիսաբեթ II-ի (1926-2022) մահից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոցում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը եռման սուրճ է թափվել. մանրամասներ
Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում մահացած 1,5 տարեկան երեխայի վրա տանը սուրճ է թափվել։ Ծնողները փորձել են տան պայմաններո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստեփանակերտում ադրբեջանցիները ավերել են Անատոլի Զինևիչի կիսանդրին
2024 թվականի հունվարի 10-ին ադրբեջանական Azərbaycan Ordusu/Ordu.az ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեսանյութերի շարք, ուր...
Ադրբեջանցիները շարունակում են կռիվ տալ հայկական խաչքարերի դեմ
Արցախում իրականացված ցեղասպանական գործողություններից, էթնիկ զտումներից` տարածքը բնիկ հայերից մաքրելուց հետո Ադրբեջանը պա...
Ճաքճքած պատեր, սալիկներ. Մարտունիում 6.5 միլիոն դոլար արժեցած հիվանդանոցը չի գործում. «Ժողովուրդ»
Նախորդ տարի՝ տարեվերջին, մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման...