ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. թարմացված
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Տաթև-Աղվանի ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Նորավանից Շինուհայրի խաչմերուկը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:
Արտաշատ քաղաքում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձուն...
Աշխարհը պատրաստվում է դիմագրավել մահացու համաճարակին
Աշխարհին կարող է սպառնալ նոր առեղծվածային «Հիվանդություն X» համաճարակը, որը կարող է 20 անգամ ավելի շատ մահվան պատճառ դառ...
Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդ...
Ցուցանակ չունեցող հատվածներում կայանված մեքենաների վարորդները չեն տուգանվի
Հունվարի 1-10-ը ավտոկայանատեղիների համար սահմանված Ա և Բ գոտիների այն հատվածներում, որտեղ ցուցանակներ չեն եղել, նշված հա...