ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձունքի հանձնման գործընթացի քննության շրջանակներում, պետք է Հակակոռուպցիոն դատարան հրավիրվի նաեւ «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։
Գործը քննվում է դռնփակ դատական նիստի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու համար, ինչի հետեւանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը եւ մատույցները, հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր եւ վիրավորներ»։
Նմանատիպ հոդվածներ
Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդ...
«18-20 տարեկան տղերքն այս սաստիկ բքին, սառնամանիքին սահման են պահում». Կարեն Հովհաննիսյան
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տեսնում եք չէ՞, թե ինչ ձյուն է եկել, ինչ ցուրտ է, ի...
Ո՞ր ճանապարհներն են փակ ՀՀ-ում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Մինչև փետրվարի 15-ը ճանապար...
Վարորդնե՛ր, այսօր գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» զգուշացնում է․«Հարգելի վարորդներ մեկ անգամ ևս հիշեցնում ենք այսօր գիշեր...