Իլոն Մասկը այլևս առաջատար չի․ Բեռնար Առնոն գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը
Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում՝ առաջ անցնելով Իլոն Մասկից։ Տվյալները ներկայացրել է Forbes ամսագիրը։
Ըստ ամսագրի՝ Առնոյի կարողությունն աճել է 21,6 միլիարդ դոլարով և ներկայումս գնահատվում է 205,8 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում է Իլոն Մասկը։ Նրա Tesla և SpaceX ընկերությունների ընդհանուր կապիտալը կազմել է 204,2 միլիարդ դոլար, նրանց հաջորդում է ամերիկյան Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը (179,9 միլիարդ դոլար), Oracle կորպորացիայի ստեղծողներից մեկը՝ Լարի Էլիսոնը (142,6 մլրդ դոլար) և Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը (138,8 մլրդ դոլար)։
Աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակում են նաև Berkshire Hathaway հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը (125,9 միլիարդ դոլար) և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (122,8 միլիարդ դոլար):
Նմանատիպ հոդվածներ
ՊԲ նախկին հրամանատարի գործով կհարցաքննվի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական գործով՝ Արեգասարի բարձուն...
Գործելու են արտոնյալ սակագներ՝ տարբեր խմբերի համար․ մանրամասներ՝ տրանսպորտի գինը թանկացնելու վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը իր էջում անդրադարձել է հասարակական տրանսպորտի գինը թանկացնելու մասին շրջանառ...
Մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում բռնկված հրդեհի հետևանքով զինծառայող է մահացել
Փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնա...
Արցախի թեմը հայտնում է Հայր Հակոբի մահվան մասին
Արցախի թեմը հայտնում է Հայր Հակոբի մահվան լուրը․«Ցավով տեղեկացանք Արցախի թեմում ժամանակին իր հոգևոր սպասավորությունը բեր...