Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է Կոլումբիայում սողանքի պահը. կան զոհեր և վիրավորներ

Julya 1 րոպե 1,158 դիտում

Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտում սողանքներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 35-ը: Այս մասին հայտնում է Tiempo թերթը՝ վկայակոչելով տեղական փրկարար ծառայությունների տվյալները։


Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը Կիբդո և Մեդելյին քաղաքների ճանապարհին սողանքներ են տեղի ունեցել։ Ըստ Tiempo-ի՝ սողանքի հետևանքով քանդվել է մի տուն, որտեղ մոտ 50 մարդ սպասում էր ճանապարհի բացվելուն։ Նրանք բոլորը հայտնվել են փլատակների տակ։


Պարբերականը նշում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 25 տուժած։ Չոկո դեպարտամենտի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի վայրում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250