ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են Wildberries-ի պահեստում բռնկված հրդեհի առաջին րոպեների կադրերը. ՌԴ

Թելեգրամ ալիքներում հրապարակվում են ՌԴ Սանկտ Պետերբուրգի Շուշարիում (Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան) գտնվող Wildberries պահեստում բռնկված հրդեհի առաջին րոպեների կադրերը:


Baza-ի փոխանցմամբ՝ պահեստում հրդեհը սկսվել է հագուստի պահեստի 7-րդ հարկում։ Հայտարարվել է հրդեհի բարդության 5–րդ աստիճան։  


Նշվում է, որ նախնական տվյալներով՝ պահեստում առաջին ահազանգը հնչել է ժամը 4։20-ի սահմաններում։ Ժամը 7։30-ի սահմաններում աշխատակիցները սկսել են փախչել շենքից՝ շատերը 2-3 հարկերից ցատկել են ուղիղ բետոնի վրա, քանի որ վթարային ելքի մոտ խցանում է առաջացել։ Տուժածներից մեկը ոտքի ծանր այրվածք է ստացել։ Նրա խոսքով՝ դեռ կան տուժածներ։


Հավելենք, որ Wildberries-ը հաստատել է, որ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Շուշարիում (Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան)իր պահեստում բռնկված հրդեհ է և նշել, որ մարդիկ տարհանվել են:


Ընկերությունը հայտնել է, որ վաճառողները փոխհատուցում կստանան հրդեհի հետևանքով վնասված ապրանքների համար, իսկ հաճախորդներին կվերադարձվեն գումարները` կորցրած պատվերների դիմաց:


Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք Սանկտ Պետերբուրգում բռնկված հրդեհի մասին: Հրդեհ է բռնկվել՝ 50 հազար քառակուսի մետր մակերեսով։



Պատահարներ