Մարտական դիրքում սպանված սպան 24 տարեկան էր, Արագածոտնի Ոսկեվազ համայնքից․ մանրամասներ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։
Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։
Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։
«Շատ լավ երիտասարդ էր, բարի, ընկերասեր, լավ հատկանիշներով օժտված։ Չեմ կարծում, որ կռիվ կարող էր հրահրել, այդ բնույթի անձնավորություն չէր։ Մինչև պայմանագրային ծառայության անցնելը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է սովորել, ավարտել։ Դրանից հետո էլ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում դասընթացների էր մասնակցել, լեյտենանտի կոչում էր ստացել, հետո էլ զորակոչվել։ Արդեն 6 ամսվա ծառայող էր»,– ասաց Ոսկեվազի վարչական ղեկավարը։
Կարեն Կարապետյանն ընտանիքի ավագ որդին էր, նա փոքր եղբայր ունի, որն ամուսնացած է։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից մեկնած ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում
Երևանից մեկնած ինքնաթիռը մառախուղի պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիում։ Այս մասին հայտնում է Sputnik Վրաստա...
Վարդենիսում մահացած ավագ լեյտենանտը վնասվածքը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակոցից․ մանրամասներ
2024թ. հունվարի 9-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կրակային դի...
Անշարժ գույքի գներն էլ ավելի տեսանելի կդառնան․ Կադաստրի կոմիտեի ղեկավար
Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի...
ՊՆ-ն՝ զորակոչիկի մահվան վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ պաշտպանությն նախարարությունն անդրադաևձել է մամուլում շրջանառվող լուրերին, թե պարտադիր զինվորական ծառայության մեկնող զ...