Երևանում կրակոցներ են հնչել. ԶԼՄ
Հունվարի 6-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջազնունու փողոցի 6 հասցեում գործող օֆիսներից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ նշված հասցեում գործող օֆիսային տարածքի դիմաց ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից արձակված 9 կրակված պարկուճ:վԴեպքի վայրից քննիչի հանձնարարականով ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել Mercedes GL500, Mercedes G և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:
Կայքի հաղորդմամբ՝ տեղում ոստիկանները կրակոցներ արձակելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով պարեկների հետ բերման են ենթարկել ու ոստիկանույթան Կենտրոնական բաժին են տեղափոխել մի քանի քաղաքացիների:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։