Գազան մահվան և հուսահատության վայր է. ՄԱԿ-ի պաշտոնյա
Գազայի հատվածը դարձել է մահվան և հուսահատության վայր, որտեղ առողջական աղետ է սպասվում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հայտարարության մեջ:
«Հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումից երեք ամիս անց Գազան վերածվել է մահվան և հուսահատության վայրի»,- ասել է Գրիֆիթսը։
Իր խոսքով` տասնյակ հազարավոր մարդիկ, հիմնականում կանայք և երեխաներ, սպանվել կամ վիրավորվել են, ընտանիքները քնում են բաց տարածքում, իսկ ջերմաստիճանը կտրուկ անկում է ապրում:
Ինչպես նշել է գլխավոր քարտուղարի տեղակալը, ռմբակոծվել են այն տարածքները, ուր խաղաղ բնակիչներին հրամայվել է տեղաշարժվել իրենց անվտանգության համար։
«Բժշկական հաստատությունները գտնվում են մշտական հարձակման տակ: Այն մի քանի հիվանդանոցները, որոնք մասամբ գործում են, գերծանրաբեռնված են և խիստ ունեն բոլոր անհրաժեշտ պարագաների կարիքը», - ասել է Գրիֆիթսը:
Նմանատիպ հոդվածներ
Քադիրովն ԱՄՆ–ին առաջարկել է իր հարազատների և ձիերի վրայից հանել ամերիկյան պատժամիջոցները ուկրաինացի գերիների դիմաց
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն առաջարկել է ազատ արձակել գերի ընկած ուկրաինացի զինվորականներին՝ իր ընտանիքի անդամների ն...
Մեկ օրում երկրորդ սպանությունը՝ Վարդենիսում. հայտնաբերվել է ավագ լեյտենանտի դի. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է ավագ լեյտենանտ Միքայել Սա...
ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս. քննարկել են այսօր տեղի ունեցած միջադեպերը. ՀՀ ՊՆ
Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանա...
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների կարգավիճակը՝ զինվորական ծառայության կարգի դեմ հանցագործության դեպքում
Օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյ...