Իրանում գեներալի գերեզման տանող ճանապարհին պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 188-ի
Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ավելի վաղ իրանական IRNA գործակալությունը հայտնել էր Քերմանի գերեզմանատան մոտ պայթյունի մասին, մի քանի րոպե անց գործակալությունը հայտնել էր երկրորդ պայթյունի մասին Գոլզարի գերեզմանատան ճանապարհին։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Հրապարակվել են նաև կադրեր:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 3-ի գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին։ Վաշինգտոնում նրանք ներգրավված էին 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման մեջ։