Սանոսյանը` արևային կայանների հզորությունը 1500 մեգավատի հասցնելու նպատակի մասին
Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլորտում։ Այս մասին ասել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
«Բոլոր ցուցանիշները, որ դրել ենք, հաճախ ոչ միայն դրանց հասնում ենք, այլև գերազանցում ենք: Մենք բավականին խրախուսող քաղաքականություն ենք վարում արևային էներգիայի սարքավորումների տեղադրման առումով, և դա իր արդյունքը տալիս է: Մեր ռազմավարությամբ նպատակ ունենք արևային կայանների հզորությունը հասցնել 1500 մեգավատի»,-հայտնել է Գնել Սանոսյանը:
Վերջինս նաև կարևորել է ատոմակայանի շահագործման կրկնակի երկարաձգման գործընթացը: Նախարարը նշել է՝ նպատակ ունեն ատոմակայանի շահագործման լիցենզիան երկարաձգել ևս 10 տարով՝ 2026 թվականից հասցնելով մինչև 2036 թվական: Նա հիշեցրել է, որ այդ ընթացքում՝ շահագործմանը զուգընթաց, պլանավորում են ունենալ նոր ատոմային էներգաբլոկ:
«Մեզ համար շարունակում է մեծ հետաքրքրություն ներկայացնել անդրսևծովյան մալուխի ծրագիրը, և մենք աշխատանք ենք տանում գործընկեր երկրների հետ, որպեսզի Հայաստանը այդ ծրագրի մասնակից դառնա»,- եզրափակել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք. Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն
Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն, որոնք կթուլացնեն կախվածությունը եղանակային պայմաններից։ Այս...
Էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով ՀՀ-ն բանակցում է մի շարք երկրների հետ
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրմա...
«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ
«Տիկտոկ», «Ինստագրամ» և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, ե...
Հայաստանը 2023–ին ավելի շատ մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ստացել է. ՊԵԿ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ կաթսա մոտ 50 տոկոսով ավելի մաքսատուրք է ուղարկել։ Ա...