Եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք. Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն
Կապանի օդանավակայանում 2024 թվականից նոր սարքեր կգործարկվեն, որոնք կթուլացնեն կախվածությունը եղանակային պայմաններից։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մենք Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը այս տարի գործարկեցինք, որը երկուշաբթի եւ ուրբաթ կանոնավոր չվերթներ է իրականացնում: Եղել են դեպքեր, որ, եղանակային պայմաններով պայմանավորված, չվերթները չեն իրականացվել:
Մենք և շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր ենք ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,-ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Սանոսյանը` արևային կայանների հզորությունը 1500 մեգավատի հասցնելու նպատակի մասին
Հայաստանի կառավարության համար ոգևորիչ են հաջողությունները, որոնք վերջին տարիներին արձանագրվել են արևային էներգետիկայի ոլ...
Էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով ՀՀ-ն բանակցում է մի շարք երկրների հետ
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրմա...
«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ
«Տիկտոկ», «Ինստագրամ» և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, ե...
Հայաստանը 2023–ին ավելի շատ մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ստացել է. ՊԵԿ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ կաթսա մոտ 50 տոկոսով ավելի մաքսատուրք է ուղարկել։ Ա...