Հայաստանը 2023–ին ավելի շատ մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ստացել է. ՊԵԿ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ կաթսա մոտ 50 տոկոսով ավելի մաքսատուրք է ուղարկել։ Այս մասին կառավարության անդամների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Հայաստանն ավելի շատ մաքսատուրք ուղարկել է ընդհանուր կաթսա, քան ստացել է։ Մոտ 73 մլրդ դրամ ստացել ենք, մոտ 140 մլրդ դրամ էլ ուղարկել»,– նշել է Բադասյանը։
Լրագրողների հարցին` արդյոք ձեռնտու է շատ գումար ուղարկել, բայց քիչ ստանալ, ՊԵԿ նախագահը շեշտել է` բազմաթիվ գործոններ կան, բայց Հայաստանը մշտապես ավելի շատ ստացել է, ավելի քիչ ուղարկել։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից:
Նմանատիպ հոդվածներ
«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ
«Տիկտոկ», «Ինստագրամ» և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, ե...
Հայաստանում ևս 6 ամսով կարգելվի կաշվի արտահանումը
ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով արգելք սահմանեց կաշվի արտահանման համար։ Որոշումը կայացվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։...
Էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով ՀՀ-ն բանակցում է մի շարք երկրների հետ
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրմա...
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...