«Տիկտոկում», «Ինստագրամում» գումարով գովազդողների նկատմամբ վարչարարություն կկիրառվի. ՊԵԿ
«Տիկտոկ», «Ինստագրամ» և այլ սոցցանցերում գումարով գովազդներ անող բլոգերների նկատմամբ կարող է վարչարարություն կիրառվել, եթե նրանք հարկային դաշտից դուրս լինեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
«Սոցհարթակներում գովազդ անողները չեն կարող ազատ լինել, ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Նախորդ տարի բազմաթիվ դեպքեր ենք ունեցել էլեկտրոնային հարթակներից, որտեղ իրենց էջերում գովազդներ են տեղադրել և չեն հարկվել, նաև դեպքեր են եղել, որ առցանց իրեր են վաճառում, բայց հարկային դաշտից դուրս են։ Այս մասով ևս բացահայտումներ ունենք»,– նշել է Բադասյանը։
Նա ընդգծել է` ստուգումներ են արվում, ու եթե այդ անձինք գրանցված չեն որպես բիզնես կամ որպես ֆիզիկական անձ եկամուտները չեն հայտարարագրվել, ապա անպայման վարչարարություն կկիրառվի։
Ինչ վերաբերում է շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկ վճարելուն, ՊԵԿ նախագահը շեշտեց` նրանք սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարգրել ու վճարել իրենց հարկերը։ Այդուհանդերձ, դեպքեր են լինում նաև, երբ գումարները ստվերում են մնում, սակայն ՊԵԿ–ը դրանով զբաղվում է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը 2023–ին ավելի շատ մաքսատուրք է ուղարկել ԵԱՏՄ ընդհանուր կաթսա, քան ստացել է. ՊԵԿ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության հետ համատեղ կաթսա մոտ 50 տոկոսով ավելի մաքսատուրք է ուղարկել։ Ա...
Հայաստանում ևս 6 ամսով կարգելվի կաշվի արտահանումը
ՀՀ կառավարությունը ևս 6 ամսով արգելք սահմանեց կաշվի արտահանման համար։ Որոշումը կայացվեց գործադիր մարմնի այսօրվա նիստում։...
Էլեկտրամոբիլների համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով ՀՀ-ն բանակցում է մի շարք երկրների հետ
2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրմա...
Հայաստանի շուկա մուտք կգործի միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ. փոխնախարար
Միջազգային խոշոր 3 ընկերություն և 3 բրենդ 2024 թվականին իրենց ներկայացուցչությունները կբացեն Հայաստանում։ Այս մասին ամփո...