ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանի ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռ է կործանվել
Հունաստանի ռազմաօդային ուժերի T-2 Buckeye ուսումնական ինքնաթիռը կործանվել է Պելոպոնեսի հարավում գտնվող Կալամատայի օդանավակայանի մոտ, օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է, հաղորդում է Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությունը։
«Օդային ուժերի ուսումնական ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել Կալամատա օդանավակայանի հյուսիսային դարպասի մոտ՝ առավոտյան ժամը 11:00-ին: Դա 120-րդ ուսումնական թևի երկտեղանի T-2 ինքնաթիռ էր»,- հաղորդում է հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ վթարին նախորդել է պայթյուն։ Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է մեկ սպա, նրա ճակատագիրն անհայտ է, և տեղեկություններ չկան, որ որևէ մեկը պարաշյուտով լքել է ինքնաթիռը։ Այժմ օդաչուի որոնողական աշխատանքները շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոտ 30 հոգի դիմակներով, փայտերով զինված հարձակվել են Երուսաղեմի հայ համայնքի վրա
Ժամը 12:40- ին մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը փակվել է երթևեկության համար
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ՝ Երևանի հայտնի խանութներից մեկում. կա տուժած
Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Auroranews-ը ահազանգ է ստացել:Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտովթար Երևանում. վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և հարվածել պատնեշին
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Նաիրի Զարյան 22Ա հասցեում(Radio Aurora-ի դիմաց): Տեսախցիկները ֆիքսել են վթարի պահը: Տ...