Մի թեթև թխկոցից Արցախը լուծարեցին, փախան, հիմա էլ Հայաստանն են տանում նույն ճանապարհով. ՔՊ պատգամավոր
Շահրամանյանն իրավունք չուներ Արցախը լուծարելու հրաման տար, եթե այդքան դուխով էր, թող չստորագրեր, եկել է ապահով տեղ, չեղարկման մասին է խոսո՞ւմ։ Նա ընտրված նախագահ չէ, նշանակված է ութ մարդու կողմից։ 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե մինչև հունվարի մեկն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պետք է չեղարկի Արցախի լուծարման հրամանագիրը։
«Շահրամանյանը Ղարաբաղը սիրուն հանձնել է, հիմա Հայաստանն է ուզում նույն ճանապարհով տանել, թող հանգիստ թողնեն Հայաստանը։ Իրենց թող չդնեն հերոսի տեղ, ստորագրել են, Արցախը լուծարել։ Այս ամենը արվում է, երբ մենք գնում ենք խաղաղության պայմանագիր ստորագրելու, Ալիևը կասի՝ ձեր մոտ երկիշխանություն է, ո՞ւմ հետ ես խոսեմ։ Երբ Սամվել Բաբայանը ասում էր՝ պետք է հանդիպենք Բաքվի իշխանության հետ, զրուցենք, Արցախի իշխանությունը հրաժարվեց, հերոսի տեղ դրեցին իրենց, բայց մի հատ թեթև թխկոցից շուտ ստորագրեցին ու փախան, կես օրվա պատերազմ էր դա, թող չստորագրեին»,-ավելացրել է Մելքոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...
Խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագա...
Երևանի ավագանին հաստատեց 2024 թ. բյուջեն
Երևանի ավագանին ընդունեց 2024 թվականի քաղաքային բյուջեն հաստատելու մասին նախագծի որոշումը։ Նախագիծը ներկայացրեց Երևանի ք...