Խաղաղությունը երբևիցե այսքան մոտ չի եղել. Ալեն Սիմոնյան
Խաղաղությունը տարածաշրջանում երբեք այսքան մոտ չի եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք հիմա ամենամոտն ենք դրան, և ես լիահույս եմ, քանի որ ակտիվ փոխանակվում են տարբերակները, և կառուցողական քննարկում է գնում»,– ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ դա պայմանավորված է նաև Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններով` առ այն որ նրանք ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Ինչ վերաբերում է կողմերի չստացվող հանդիպումներին` ապա ԱԺ խոսնակը չհերքեց, որ դա խնդիր է, բայց հավելեց, որ քննարկումնները շարունակվել են և շարունակվելու են։ Խոսելով անցնող տարվա ձեռքբերումների մասին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարին հպուսադրող է եզրափակվում թե խաղաղության գործընթացի, թե գերիների վերադարձի առումով։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ալիև ձեռքսեղմում Սանկտ Պետերբուրգում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգի «Ցարսկոյե Սելո» արգելոց-թանգարանում միացել է ԱՊՀ երկրների ղեկավարներին:...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեկնարկել է ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Այն, ավանդաբար, Ամանորից առաջ կ...
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դադարեցնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում...
«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը»․ Պեսկով
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն արձանագրում են, որ պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղա...