ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չելյաբինսկում ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է ձնակույտի
Չելյաբինսկի օդանավակայանում վայրէջք կատարելիս «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը բախվել է ձնակույտին։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Ուղևորներին բաց չեն թողել ավելի քան երկու ժամ։ Ուժեղ ձնաբքի պատճառով Չելյաբինսկում և Տյումենում թռիչքները զանգվածաբար հետաձգվում են: Ուշացումները հասնում են 12 ժամվա:
Ընկերությունից հայտնել են, որ օդային նավահանգիստը բավարար մաքրություն չի իրականացրել, իսկ օդանավը ստիպված են եղել հանել քարշակով։ Այժմ ինքնաթիռն արդեն հակառակ չվերթով մեկնել է Մոսկվա։
Նշվում է նաև, որ Չելյաբինսկում ձնաբքի պատճառով դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել։
Այսօր ձնաբուք է եղել Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Տյումենում, որտեղ առավոտյան խցանումները հասել են 10 միավորի։ Որոշ մեքենաներ հաղթահարում են վատ եղանակը, իսկ որոշները մնում են ձյան ծածկույթի տակ։
Միևնույն ժամանակ, Ուրալը ևս դիմավորում է ձմեռային տարերքը։ Օդանավակայաններում թռիչքների զանգվածային հետաձգում կա:




Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկասառույց, բուք, ձյուն և բազմաթիվ փակ ճանապարհներ ՀՀ տարածքում
Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից՝ ավոճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեզ ուղարկված տեսակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում «Կովերի պարտեզի» վրա հարձակումից տասնյակ հայեր են վնասվածքներ ստացել
Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» վրա հարձակում գործած ութ հոգի բերման է ենթարկվել: Այս մասին NEWS.am -ի թղթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին քամի՝ Լուռու մարզում․ վնասվել են տանիքներ, կոտրվել՝ ծառեր
Auroranews-ը բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ է ստանում քաղաքացիներից՝ Լոռու մարզում երեկվա սաստիկ քամուց։Նշվում է, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ դիմակավորված ձկնորսների և պարեկների միջև եղած միջադեպից
Համացանցում կադրար են հրապարակվել դիմակավորված նորատուսցի ձկնորսների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպից։Հիշեցնենք,...