ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին քամի՝ Լուռու մարզում․ վնասվել են տանիքներ, կոտրվել՝ ծառեր
Auroranews-ը բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ է ստանում քաղաքացիներից՝ Լոռու մարզում երեկվա սաստիկ քամուց։
Նշվում է, որ Տաշիր քաղաքի բնակիչները նախօրեին քամու հետևանքով լույս և գազ չեն ունեցել, այսօր գազը վերականգնվել է, սակայն լույս դեռ չկա։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից էլ ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Տաշիր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան և Ստեփանավան-Ուռուտ ավտոճանապարհներին տանիքներ են վնասվել, ծառեր են կոտրվել և ընկել ճանապարհի երթևեկելի հատված. երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարները իրականացրել են տարածքների սահմանազատման, տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառերը մասնատման և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացման աշխատանքներ:







Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում «Կովերի պարտեզի» վրա հարձակումից տասնյակ հայեր են վնասվածքներ ստացել
Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» վրա հարձակում գործած ութ հոգի բերման է ենթարկվել: Այս մասին NEWS.am -ի թղթ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկասառույց, բուք, ձյուն և բազմաթիվ փակ ճանապարհներ ՀՀ տարածքում
Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից՝ ավոճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեզ ուղարկված տեսակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ դիմակավորված ձկնորսների և պարեկների միջև եղած միջադեպից
Համացանցում կադրար են հրապարակվել դիմակավորված նորատուսցի ձկնորսների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպից։ Հիշեցնենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիտ մառախուղ` Հայաստան-Վրաստան սահմանին
Auroranews-ը շարունակում է ահազանգեր ստանալ վարորդներից` ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ Հայաստան...