ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երուսաղեմում «Կովերի պարտեզի» վրա հարձակումից տասնյակ հայեր են վնասվածքներ ստացել
Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» վրա հարձակում գործած ութ հոգի բերման է ենթարկվել: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Վիգեն Դեմիրճյանը։
Նա հաստատեց, որ երկու հայ էլ են բերման ենթարկվել։ Դեմիրճյանը կարծում է, որ հարձակումը կազմակերպել է ընկերության անվտանգության ծառայությունը, որը երկար ժամանակ փորձում է գրավել տարածքը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, որ այսօր մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա:
Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հայ հոգևորականներն իսկական մարտի են բռնկվել սրանց դեմ՝ համարժեք պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորության վրա գտնվող հին քաղաքի ոստիկանները ուշացումով կհայտնվեին դեպքի վայրում: Հարձակումը կասեցվել է: 2 հայ տարվել է ոստիկանություն։ Թե արդյո՞ք հարձակվողները ձերբակալվել են ու պատիժ կկրեն այս պահին հայտնի չէ:
Երուսաղեմի պատրիարքարանից հայտնում են, որ ծանր վնասնավծքներ են ստացել Հայկական հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ, ուսանողներ, բնիկ հայեր։
«Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» հարցով հայց ներկայացնելու համար, որը պաշտոնապես ստացել է դատարանը 24 ժամ առաջ։Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է։ Եպիսկոպոսները, քահանաները, սարկավագները և բնիկ հայերը տեղում պայքարում են իրենց կյանքի համար: «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը և ոստիկանությանը հետաքննություն սկսել Դենի Ռոթմանի (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարի (Հադադ) դեմ՝ Հայոց պատրիարքարանի և համայնքի վրա իրենց շարունակական հանցավոր հարձակումները կազմակերպելու համար, հարձակումներ, որոնք կարծես թե վերջ չունեն»,- ասվում է Պատրիարքարանում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժգին քամի՝ Լուռու մարզում․ վնասվել են տանիքներ, կոտրվել՝ ծառեր
Auroranews-ը բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ է ստանում քաղաքացիներից՝ Լոռու մարզում երեկվա սաստիկ քամուց։ Նշվում է,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերկասառույց, բուք, ձյուն և բազմաթիվ փակ ճանապարհներ ՀՀ տարածքում
Auroranews-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից՝ ավոճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեզ ուղարկված տեսակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ դիմակավորված ձկնորսների և պարեկների միջև եղած միջադեպից
Համացանցում կադրար են հրապարակվել դիմակավորված նորատուսցի ձկնորսների և պարեկների միջև տեղի ունեցած միջադեպից։ Հիշեցնենք,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խիտ մառախուղ` Հայաստան-Վրաստան սահմանին
Auroranews-ը շարունակում է ահազանգեր ստանալ վարորդներից` ճանապարհներին տիրող իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ Հայաստան...