Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կկրճատվի. նոր որոշում
Երևանի ավագանին ընդունեց որոշումը, համաձայն որի՝ քաղաքապետարանի ստորաբաժանումների կազմը և հաստիքացուցակները կփոփոխվեն:
Փոփոխությունները միտված են լինելու կառուցվածքային որոշ ստորաբաժանումների միավորմանը կամ կրճատմանը, գործառույթների վերաբաշխմանը, հաստիքների հնարավորինս օպտիմալացմանը, որոշ դեպքերում՝ նոր հաստիքների ավելացմամբ: Կրճատվում են այն ստորաբաժանման գործավարները, որոնց թվաքանակը պակաս է 20-ից:
Առաջարկվում է սահմանել առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների ևս 15 միավոր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաճախ աշխատանքների իրականացման փուլում անհրաժեշտություն է առաջանում ներգրավել նեղ մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների: Այսպիսով՝ առանձին գործառույթների իրականացման խորհրդատուների գործող 5 հաստիքային միավորին կավելանա ևս 15 հաստիքային միավոր: 15 խորհրդատուները պետք է ավելի ինտենսիվ կերպով ներգրավվեն նեղ մասնագիտական կրթություն, փորձ, հմտություն պահանջող գործառույթների իրականացմանը:
Կկրճատվեն Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի, նրա օգնականի հաստիքները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդիվ ընդունված օրենքներից մեկով արդեն իսկ հանվել են ճարտարապետի պարտադիր առկայության դրույթները:
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Auroranews-ին հայտնեց ՀՀ քննչական կոմի...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...