Արցախից բռնի տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ընդունում է երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստներիի առցանց դիմումների ընդունումը, որոնց հաստատվելու դեպքում նպաստների տրամադրումը կունենա հետադարձ ուժ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Կհաշվարկվի հոկտեմբերի 1–ից սկսված, ու ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված իրենց նպաստները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է մայրության նպաստին, ապա դա ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է դիմումը ոչ թե օնլայն լրացնեն, այլ մոտենան միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում, ներկայացնեն մայրության (դեկրետային) արձակուրդի փաստաթղթերը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բոլոր տեսակի նպաստները ստանալու համար ՀՀ–ում հաշվառում ունենալը պարտադիր պայման է։ Իսկ 3–րդ և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Առաջարկվում է Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 300.000 դրամ. ավագանին քննարկում է նախագիծը
Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտր...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։Ե...
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։Մասնավորապես, առաջ...
Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջար...