Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել. նոր հավելված
Քաղաքապետարանում ներդրվել է «Ակտիվ քաղաքացի» համակարգը։ Երևանցիները կկարողանան իրենց բողոքներն ու առաջարկներն առցանց ներկայացնել։
Այս համակարգը հնարավորություն է տալիս ահազանգել գտնվելու վայրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, լուսանկար ու տեսանյութ։
Այս եղանակով խնդրի մասին հայտնելու դեպքում ևս քաղաքացին հաղորդագրություն կստանա իր դիմումի ընթացքի վերաբերյալ։
Ըստ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի՝ առաջադրանք է ներկայացվել հավելվածի հնարավորություններն ընդլայնելու համար. «Սա ևս մեկ խողովակ է, թեժ գծին զուգահեռ, քաղաքապետարանին խնդրի մասին հայտնելու»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ասել է, թե «Ակտիվ քաղաքացի» հարթակի հավելվածում բոլորը կարող են խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին։ Ավինյանը կարևորել է նաև այդ հարթակի միջոցով վճարումներ իրականացնելու հնարավորության ստեղծումը. «Քաղաքապետարանի հետ շփման միասնական հարթակ պետք է լինի այս հավելվածը, և մեր խնդիրն է աշխատանքներն անել հնարավորինս արագ՝ դրա հետ համատեղ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարդկանց նույնականացման ստանդարտ կանոնները»։
Հավելվածը ներբեռնելու համար անցեք հետևյալ հղումներով
IOS` https://apps.apple.com/am/app/active-citizen-app/id6473451509
Android` https://play.google.com/store/apps/details?id=com.ActiveCitizen.TheOnlyGroup
Նմանատիպ հոդվածներ
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նոր նախագիծ
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Մասնավորապես, առա...
Կստեղծվի քրեական ոստիկանություն. ինչ փոփոխություններ են սպասվում
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը` նախարարի գլխավորությամբ` լրատվամիջոցների հետ համագործակցելու նոր ձևաչափին և դրա հետ կ...
«Ձկնաբույծները պետք է գնան մեզ ընդառաջ»․ ՇՄ փոխնախարար
Մինչև 2024 թ. մարտի 1–ը հայկական ձկնաբուծական տնտեսությունները պետք է ներդնեն 40% ջրի խնայողության մասին այսօր տեղի ունե...
Երևանի ավագանին ընդունեց կարմիր գծերի համար տարեկան 160 հազար դրամ վճարելու նախագիծը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները 5 օրից ստիպված կլինեն տարեկան վճարել 160 000 դրամ։...