ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրհեղեղ՝ Թաիլանդում․ տուժել է 50 հազար մարդ

Թաիլանդի հարավում գտնվող Նարատիվատ եւ Յալլա Նահանգներում այսօր առավոտյան սկսված հորդառատ անձրեւների հետեւանքով 50 հազար մարդ Է տուժել հեղեղումների հետեւանքով։ Այս մասին հաղորդում է Թաիլանդի տարերային աղետների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 


Այսօր 09.45-ի դրությամբ (Երեւանի ժամանակով 06.45-ին) ջրհեղեղներ են գրանցվել երկու հարեւան Նարատատ եւ Յալլա Նահանգների 13 շրջաններում, հեղեղվել են 9697 բնակելի շինություններ (ընտանեկան առանձին տներ): Շատ վայրերում, հատկապես Յալլա նահանգում, ջրհեղեղի խորությունը կազմում է մեկ մետր և ավելի, ասվում է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:


Ջրհեղեղների հետևանքով մեկ կամ երկու օրով փակվել են 8 հանրակրթական դպրոցներ, որոնցում խիստ տուժել են դպրոցական շենքերի առաջին հարկերը:


Տեղական նշանակության մի շարք միջքաղաքային ավտոճանապարհներ Յալլա քաղաքին սահմանակից տարածքներում, որը համանուն նահանգի մայրաքաղաքն է, ավտոմոբիլային երթևեկության համար անհասանելի են: Նաև ջրով են լցվել Թաիլանդի պետական երկաթուղիների հարավային ուղղությամբ երկաթուղային գծի մի քանի հատվածներ, այդ հատվածներում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ասվում է հաղորդագրության մեջ:


Դեպարտամենտի կողմից ստեղծվել է ջրհեղեղների պատճառած վնասի գնահատման աշխատանքային խումբ, որը աշխատակիցներ է ուղարկել երկու նահանգներ ՝ ինչպես պատճառված վնասը գնահատելու, այնպես էլ տուժած շրջանների բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հայտնում է դեպարտամենտը:


Նարատիվատ և Յալլա Նահանգները պատկանում են Թաիլանդի «ծայրահեղ հարավին»՝ երկրի ամենահարավային տարածաշրջանին, որը սահմանակից է հարևան Մալայզիային։

Քաղաքականություն

Պատահարներ