Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առևտրի կենտրոնի գնդակոծությունից հետո ուժգին հրդեհ է բռնկվել․ԴԺՀ
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) Գորլովկա քաղաքում ուժգին հրդեհ է բռնկվել տեղի «Գալակտիկա» առևտրի կենտրոնի գնդակոծությունից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Այրվող շենքը երևում է քաղաքի տարբեր հատվածներից։ Հրդեհը ընդգրկել է ընդարձակ տարածք։
Գիշերը Գորլովկայի վարչակազմի ղեկավար Իվան Պրիխոդկոն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Գորլովկայի «Գալակտիկա» առևտրի կենտրոնի վրա։ Քաղաքային վարչությունում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ տուժել է առեւտրի կենտրոնի աշխատակիցը։
Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ հարձակման հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ձերժինսկ բնակավայրի տարածքում ուկրաինական զորքերի դիրքերից կրակն իրականացվել է թնդանոթային հրետանուց, այդ թվում՝ կասետային զինամթերքից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0