Ծնողների աչքի առջև սպանվել է 4-ամյա երեխան․ մանրամասներ դեպքից
Լոս Անջելեսում ծնողների աչքի առջև սպանվել է իրենց 4-ամյա տղան։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմաններում, երբ երեխայի ծնողները մեքենայով անցել են Լանկաստերի Սիերա մայրուղով և «բախվել են» կասկածելի մարդկանց հետ։ Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության գրասենյակից հայտնել են, որ սպանված տղան Գոռ Ադամյանն է։
«Միջադեպի ժամանակ կասկածյալ վարորդը կտրել է նրանց ճանապարհը, այնուհետև սկսել հետևել մի քանի վերգետնյա փողոցներով», - հայտնել են LASD-ից:
Կասկածյալների կողմից հետապնդման ժամանակ տուժող վարորդը դանդաղեցրել է իր մեքենան, այդ ժամանակ կասկածյալ վարորդը կանգնել է մեքենայի կողքին ու սկսել կրակել։ Գոռը նստած է եղել հետևի նստարանին։ Նրա հայրն ու մայրը, ովքեր եղել են մեքենայում, նրան անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց, որտեղ գրանցվել է նրա մահը։
Կասկածյալները բացահայտվել են․ 29-ամյա Բայրոն Բուրկհուրթը և 27-ամյա Ալեքսանդրիա Ջենտիլը ձերբակալվել են սպանության կասկածանքով։ Երկուսն էլ ձերբակալվել են՝ սպանության կասկածանքով։ ABC News-ին ընտանիքի ներկայացուցիչն ասել է, որ ծնողները պահանջում են, որ նրանք ցմահ ազատազրկվեն։
Գոռի մայրն ասել է, որ նրանք գնում էին մթերային խանութ, երբ դեպքը տեղի է ունեցել: Մայրը լսել է, թե ինչպես է որդին բղավում․ «Ես վիրավոր եմ»: Դրանք վերջին խոսքերն էին, որ ծնողները լսել են իրենց որդուց։ Տղայի ծնողները չեն տուժել։