Պատահարներ
Սյունիքի մարզում սպանություն է տեղի ունեցել․ ԶԼՄ
Սյունիքի մարզում երեկ՝ դեկտեմբերի 23-ին, սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դանակի բազմաթիվ հարվածներով հիվանդանոց տեղափոխված, Սիսիան քաղաքի բնակիչ 69-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է:
Կայքի հաղորդմամբ՝ նա հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի հետին պատի և ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող (հարցականով) վերքեր, ներքին արյունահոսություն (հարցականով), փակ հերմոռագիգ շոկ» ախտորոշմամբ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար։




Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում լայնածավալ գործողություն․ 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն
5.0
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0